«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կան կալանավորվածներ

«Տաշիր գրուպ» ընկերության գլխավոր գրասենյակում իրականացված խուզարկությունների արդյունքում կա 2 կալանավորված:

Այս մասին  հայտնել եմ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ 2-ի նկատմամբ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվել:

Քննչական կոմիտեից վերջերս տեղեկացրել էին, որ գործողություններն իրականացվել են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:

«Տաշիր գրուպը» պատկանում է հայտնի գործարար, միլիարդատեր, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի ընտանիքին:

Հունիսի 18-ին Հայաստանի ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու համար, սակայն վերջինս չի ընդունում մեղքը:

Դատարանի որոշմամբ՝ նա երկու ամսով կալանավորվել է: 

You may also like...