Արմեն Ռուստամյանը հեռախոսազանգի ձայնը եկեղեցու ղողանջներն է դրել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր հեռախոսի զանգի ձայնը փոխարինել է եկեղեցու զանգերի ղողանջներով:
Օրենսդրական նախծագծի քվեարկության ժամանակ նրա հեռախոսին զանգ է եկել ու լսվել են զանգի՝ եկեղեցու ղողանջների ձայները:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն է արել՝ հորդորելով անջատել հեռախոսը:
«Էդ ով ա՞ եկեղեցական զանգերը դրել հեռախոսի վրա: Խնդրում եմ անջատեք, նիստ է ընթանում, եթե չեք նկատել»,- ասել է Սիմոնյանը:
