Հայաստանը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն»,- գրել է Բադալյանը:

You may also like...