Հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել. ՊՆ

Հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ալեքս Ավանեսյանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ։

You may also like...