«Սրբազան պայքար»-ի ահաբեկչության գործի շրջանակում ձերբակալվել է Չախալյանը. կալանքի միջնորդություն կներկայացվի
Ձերբակալվել է Վահագն Չախալյանը։
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել Չախալյանի նկատմամբ։
Վերջինս ձերբակալվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով։
