Ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը. հայկական կողմում կա մեկ վիրավոր. ՊԲ

Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես հայտնում են ԼՂ ՊԲ-ից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
