Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սամվել Կարապետյանի կալանքի որոշումը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի հիմնադիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին  հաստատել են   ՀՀ գլխավոր դատախազությունից:

Կապապետյանը կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։

Սամվել Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

You may also like...