Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ
մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 860-Ա
որոշման հավելվածի 48-րդ կետը`
1. Հաստատել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 30-ի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 251-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ:
«Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմ
Ա. Պապոյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Լ. Ֆարմանյան — Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար
Գ. Հակոբյան — «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան — «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Վան Չանծյուանի — չինական կողմի ներկայացուցիչ, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիոսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան — «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ):
