Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է

Ակտիվիստ Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է։

Այս մասին հայտնել է նրա որդին` Ռուբեն Չախալյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար»-ի ահաբեկչության գործի շրջանակում Չախալյանը ձերբակալվել էր:

««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ  քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»,- հայտնել էին Քննչական կոմիտեից:

You may also like...