Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը․ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ
Հուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Անդրադառնալով մերօրյա իրականությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ այսօր էլ կոչված ենք մեր առաքելությանը հավատարիմ, հոգևոր-ազգային արժեքների պահպանությամբ հաստատել արդարության և ճշմարտութեան գերակայությունը ազգային ու հասարակական կյանքում։
«Այս պահին մեր սիրելի եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներն ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկված են։
․․․Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փրձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը, երբ հավատքը զրկվում է հանրային իրավունքից՝ փակելով ժողովրդի հոգևոր շնչառութիւնը», — ասաց Արմաշ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր ժողովրդին աղոթք բարձրացնելու Սուրբ Էջմիածնի պայծառության, մեր հայրենիքի խաղաղության, ինչպես նաև գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:
