Ռուբինյանը և Սվենսոնը քննարկել են ՀՀ-Շվեդիա միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում:

You may also like...