Եկավ մի մարդ, ասաց՝ Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, իմ տեղը լինեիք՝ ասելու էիք՝ անձնագիրդ ցույց տո՞ւր․ Ռուբինյան (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հիշել է 2018 թվականին հեղափոխության ընթացքում տեղի ունեցած մի դեպքի մասին։
«Ապրիլի 23-ն էր, Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, փողոցները լիքն էին 100 հազարավոր մարդկանցով, դաշնակցությունն էլ «միացել» էր հեղափոխությանը, հետևաբար կարիք չկար ինչ-որ կեղծ մարդկանց բերել, որպեսզի ժողովրդական աջակցություն ավելացնենք:
Մեր թիմակիցներն ինձ մոտեցան մի մարդու հետ՝ ձեռքին Ռոբերտ Աբաջյանի նկարը, նա ասաց՝ ես Ռոբերտ Աբաջյանի պապիկն եմ, ցանկանում եմ ելույթ ունենալ:
Հիմա խնդրում եմ, ինձ լսող ցանկացած անձ ինքն իրեն հարց տա՝ իմ տեղը լիներ՝ ի՞նչ էր անելու, ասելու էր՝ անձնագիրդ ցույց տո՞ւր:
Բնականաբար, ասացի՝ շատ լավ: Երբ պարզվեց, որ այդ պապիկը Ռոբերտ Աբաջյանի պապիկը չէ, մենք հրապարակային ներողություն ենք խնդրել»,- պարզաբանել է նա։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
