Դեսպան Մակունցը և կոնգրեսական Հիլը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ֆրենչ Հիլի հետ (Արկանզաս, հանրապետական)։
Հանդիպման ընթացքում դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ԼՂ-ում հումանիտար իրավիճակը, ԼՂ-ին հումանիտար աջակցության խոչընդոտները, շեշտել օգնության անհապաղ տրամադրման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Դեսպանի կողմից ընդգծվել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության հասցեագրման և ապահովման հրամայականը։
