Բաքվի դատարանը մերժել է Sputnik-ի լրագրողներին կալանքից ազատ արձակելու բողոքը
Բաքվում դատարանը կալանքի տակ է թողել լրագրողներ Իգոր Կարտավիխին և Եվգենիա Բելոուսովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դատարանը քննարկել է լրագրողների փաստաբանների բողոքները՝ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։
Փաստաբանների բողոքները մերժվել են, իսկ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու մասին, մնացել է ուժի մեջ։
