Ընդդիմադիրները փորձելու են պատգամավորներին հունից հանել․ Արշակյան

Ինչպես ավելի վաղ  հայտնել էինք, Ազգային ժողովում իրավիճակը լարվեց Արթուր Սարգսյանի ելույթի ընթացքում։

Ազգային ժողովոի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր ընդմիջում։

Վերադառնալով նիստին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նկատեց՝ միջադեպից պարզ դարձավ, թե ինչ նպատակ ունի ընդդիմության կողմից իրավիճակը սրելը։

«Արթուր Սարգսյանը ելույթ ունենալով ու որակումներ տալով, իրեն վերաբերող հանցագործությունների վերաբերյալ որևէ պարզաբանում չտալով, հրաժարվեց պատասխանել պատգամավորների հարցերին։

Պարզ է, որ այդ հարցերը պատասխաններ չունեին ու Սարգսյանը լքեց այս ամբիոնը, որին էմոցիոնալ արձագանք տրվեց տարբեր պատգամավորների կողմից, ես խրախուսում եմ հանգիստ քննարկում, իրադրությունը մեզ ծանոթ է։

Ընդդիմադիր մեր գործընկերներին ծանոթ չէ հանգիստ, խորհրդարանին վայել քննարկումները և նրանք ամեն կերպ փորձելու են պատգամավորներին հունից դուրս բերել, աշխատանքը խանգարել, սակայն ՀՀ-ն դեմոկրատական երկիր է, և մենք առաջնորդվում ենք այդ արժեքներով»,- նշեց նա։

You may also like...