Պատգամավոր Արթուր Սարգսյանը գնացել է ՔԿ. նա վստահ է, որ իրեն կձերբակալեն
Արթուր Սարգսյանը ՔԿ-ի առջև է:
Նա լրագրողներին ասել է, որ այս կալանավորումներն իշխանությունների վախերն են:
«Վստահ եմ՝ այդ ժամը գալու է և հայ ազգը կանգնելու է ու այս դավաճան իշխանություններին հեռացնելու է մեր երկրից»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ՔՊ-ն Սարգսյանին զրկեց անձեռնմխելիությունից, այդ կերպ հնարավորություն տվեց քրեական հետապնդում իրականացնել նրա նկատմամբ:
Այժմ գլխավար դատախազը Աննա Վարդապետյանը ներկայացնում է նրան կալանքի տանելու մջինորդությունը:
