Սպիտակ տանը Թրամփի և Նեթանյահուի հանդիպումը տևել է 90 րոպե

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Սպիտակ տանը տևել է 90 րոպե։

Այն անցել է փակ դռների հետևում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ներկայությամբ, հայտնում է Axios պարբերականը։

Նշվում է, որ Նեթանյահուն երկու անգամ հանդիպել է Թրամփի հետ ԱՄՆ մայրաքաղաք կատարած նրա այցի ընթացքում, առաջին հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։

Հանդիպմանը քննարկվել է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի մասին հնարավոր գործարքը։

You may also like...