Ռուսաստանը հույս ունի, որ Թրամփը կշարունակի ջանքերը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ուղղությամբ. Պեսկով

Չնայած Կիևին զենքի մատակարարումները վերսկսելու որոշումներին, Ռուսաստանն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի ուկրաինական հակամարտությունը դիվանագիտական ​​​​ուղիներով կարգավորելու ջանքերը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա անդրադարձել է նաև Մոսկվայի նկատմամբ նախագահ Թրամփի կոշտ հռետորաբանությանը:

«Կրեմլը բավական հանգիստ է վերաբերվում Մոսկվայի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «հռետորաբանության խստացմանը»։

Նա հայտնի է իր կոշտ արտահայտություններով»,-ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը:

CNN-ը հաղորդում է, որ Թրամփը սպառնացել է Պուտինին և Սի Ծինփինին ռմբակոծել Մոսկվան, նաև Պեկինը՝ Թայվանի վրա Չինաստանի հարձակման դեպքում:

You may also like...