Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այդ մասին ասված է վարչապետի Ֆեյսբուքի էջում:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Հուլիսի 10-ին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, Աբու Դաբիում տեղի կունենա երկկողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև։

You may also like...