ՀՀ-ԱՄԷ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ. ինչ են քննարկել Փաշինյանն ու Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապտ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

518275421_1397889675669571_3655772462920575452_n.jpg (120 KB)

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

518326813_1397890255669513_4270078055084528704_n.jpg (349 KB)

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։

518337796_1397890215669517_8307560577142397607_n.jpg (314 KB)

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը՝ նշելով, որ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ ինչպես տնտեսական, այնպես էլ ներդրումային և հումանիտար ոլորտներում։

ԱՄԷ նախագահը ջերմորեն ողջունել է վարչապետ Փաշինյանին՝ ընդգծելով, որ Էմիրությունները մեծապես կարևորում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ են համատեղ քայլեր ձեռնարկել փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։

517544704_1397890209002851_823649073472917503_n.jpg (272 KB)

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային նշանակության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

You may also like...