Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը

Այսօր առավոտյան բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
 
Նշենք նաև, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ իրավապահները խուզարկություններ էին իրականացնում ՀՀ ԱԺ պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանի տանը։

Ձերբակալվել է  ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը։

You may also like...