SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է անցկացրել պաշտոնական այցով Բաքու ժամանած Սիրիայի Արաբական Հանրապետության անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։
Աշխատանքային հանդիպման շրջանակում Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար, SOCAR-ի վերահսկիչ խորհրդի նախագահ Միքայիլ Ջաբարովը և Սիրիայի էներգետիկայի նախարար Մոհամմեդ ալ-Բաշիրը։
