«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ասֆալտապատում և բարեկարգում է իրականացվում. (լուսանկարներ)

«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում, որտեղ հանգչում են 44-օրյա և քառօրյա պատերազմներում զոհված հերոսները, ընթանում են լայնածավալ վերանորոգման, բարեկարգման և կահավորման աշխատանքներ։

Այս մասին հայտնել են Գյումրու քաղաքապետարանից:

517113233_122123362418862548_5778605147154795610_n.jpg (216 KB)

Պանթեոնի տարածքում կատարվում է ասֆալտապատում, հարթեցում, խճապատում, բարելավվում է մուտքի և միջանցիկ ուղիների հասանելիությունը։ Միաժամանակ վերականգնվում և ամրացվում են ժամանակի ու եղանակային պայմանների հետևանքով վնասված գերեզմանաքարերը, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ փոխարինվում նոր հորինվածքներով։

518166689_122123362544862548_8930670744265228001_n.jpg (100 KB)

Հատուկ ուշադրություն է դարձվում նաև եզրաքարերին, որոնք ևս վերականգնվում կամ նորոգվում են։ Ընթանում է նաև կանաչապատման և ընդհանուր տարածքի խնամքի, բարեկարգման աշխատանքներ։

You may also like...