Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները
Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման և բարեկարգման աշխատանքները։
Այս մասին հայտնել են քաղաքապետարանից:

Աշխատանքներն իրականացվում են բնակիչների դիմումների հիման վրա՝ նպատակ ունենալով բարելավել երթևեկության պայմանները և կենցաղային հարմարավետությունը։
Խճապատվել և հարթեցվել են Վազգեն Սարգսյան փողոցի մի հատվածը, ավտոկայանատեղիի հարակից տարածքը, ինչպես նաև Երրորդ հիվանդանոցի հետնամասը։
