ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը հայտարարել է Աբու Դաբիից Հայաստան նոր ուղղության մասին

ԱՄԷ-ի ազգային ավիափոխադրող Etihad Airways-ը հայտարարել է Աբու Դաբիից դեպի յոթ նոր ուղղություն թռիչքների մեկնարկի մասին, որոնց թվում է նաև Երևանը։

 Նոր ուղղություններն են՝

  • Երևան, Հայաստան
  • Ալմաթի, Ղազախստան
  • Բաքու, Ադրբեջան
  • Բուխարեստ, Ռումինիա
  • Մեդինա, Սաուդյան Արաբիա
  • Թբիլիսի, Վրաստան
  • Տաշքենդ, Ուզբեկստան:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ  Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է դեպի Աբու Դաբի չվերթերը դադարեցնելու մասին:

Հուլիսի 14-ին ավիաընկերությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական անկայունությունը, օդային տարածքի հաճախակի փակումը ազդել են ուղևորությունների պահանջարկի վրա:

Ընկերությունը հայտնել է, որ վերջին տարիներին քիչ ներդրումներ էր անում կենտրոնական և արևելյան Եվրոպայի շուկայում, սակայն այժմ կշարունակի կենտրոնանալ հենց այդ շուկայի վրա:

You may also like...