Այն մարդկանց, որոնք ազատություն, հայրենիք են սիրում՝ ցանկանում են դատ ու դատաստանով ունեզրկել. Վարդան Ղուկասյան
Սրբազանը Էջմիածնում էր, ես քաղաքապետարանում էի։ Սրբազանին տարել են Էջմիածնից, իսկ ես քաղաքապետարանում իմ աշխատանքն եմ արել:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` պատասխանելով այն հարցին, թե ուր էր հավատքով քաղաքապետը, երբ ԱԱԾ-ն փնտրում էր Միքայել Սրբազանին:
Ղուկասյանը խնդրահարույց է համարել դպրոցական ծրագրից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը՝ նշելով, որ դա «դրսի ուժերի» ցանկությունն է, որ հայը չիմանա իր պատմությունը, ծանոթ չլինի իր ակունքներին:
Անդրադառնալով ձերբակալություններին՝ Գյումրու քաղաքապետը կարծիք է հայտնել, ասել, որ այն մարդիկ, որոնք ազատություն, հայրենիք, ճշմարտություն են սիրում՝ բոլորին ցանկանում են դատ ու դատաստանով ունեզրկել, բանտարկել, երկրից հեռացնել, թողնել ստրուկներին:
«Թողնել ստրուկներին, ստից 300,000-400,000 դրամներ աշխատավարձերը տալ, թևերը կաչատ անեն, ընկնեն խեղճ ժողովրդի ջանին: Սա է», -ասել է Ղուկասյանը: Նա հավելել է, որ ովքեր սիրում են իրենց հայրենիքը և լեզուն, պետք է ոտքի պիտի կանգնեն, պաշտպանեն իրենց հայրենի հողը:
