Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի 08։00 դրությամբ եղել է 18.9°C

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 16-ի ժամը 08։00 դրությամբ կազմել է 18.9°C:
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են նաև, որ «Սևան» ազգային պարկի տարածքում գործում է 5 հանրային լողափ։
Հանրային լողափերում քաղաքացիների մուտքն անվճար է։

Հանրային լողափերում գործում են հետևյալ անվճար ծառայությունները՝

  • խաղահրապարակ.
  • հանդերձարաններ.
  • շվաքարաններ.
  • ցնցուղարաններ:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար յուրաքանչյուր լողափում հասանելի կլինի առնվազն մեկ հատուկ ռեզինե անվասայլակ, որը թույլ կտա շարժվել ինչպես ավազի, այնպես էլ ջրի մակերեսով։
Լողափերում գործում են՝
  • ջրափրկարարական ծառայություն.
  • բուժկետեր.
  • հասարակական կարգի վերահսկողություն, որը իրականացնում են Էկոպարեկային և Ջրային պարեկային ծառայությունները։

You may also like...