ՏԿԵ նախարարը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել Արգիշտի Մեխակյանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանին:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նախարարն ու տեսանյութ հրապարակել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արգիշտի Մեխակյանը հուլիսի 15-ին նշանակվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Հիշեցնենք՝ մայիսի 15-ին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը հայտարարել էր, որ վայր է դնելու մանդատը և այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հունիսի 12-ին հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն է:

You may also like...