Patriot համակարգերն արդեն մատակարարվում են Ուկրաինա. Թրամփ
Գերմանիան արդեն Կիևին մատակարարում է Patriot զենիթահրթիռային համակարգեր։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Դրանք արդեն մատակարարվում են։ Վճարումները կկատարվեն կա՛մ ՆԱՏՕ-ի միջոցով, կա՛մ անմիջապես ԵՄ անդամ պետությունների կողմից, և ԱՄՆ-ն «պարտավոր չի լինի որևէ ներդրում կատարել, մենք մեր գումարը ամբողջությամբ կվերադարձնենք:
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ «բոլոր դեպքերում Միացյալ Նահանգները կստանա ամբողջական փոխհատուցում»,- ասել է նա լրագրողների հետ զրույցի ժամանակ»։
Միաժամանակ ըստ Թրամփի՝ «հիանալի կլինի» Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի հասնելը։
