ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավ, քան նախկինում ունեցել ենք. Փաշինյան
Մեր և Ռուսաստանի հարաբերությունները տրանսֆորմացիայի փուլում են: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ գնահատական կտա ՀՀ վարչապետը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկայիս վիճակին:
«Իմ գնահատականն այն է, որ մեր և Ռուսաստանի հարաբերություններն այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին եղել են նախկինում:
Բայց դա չի նշանակում, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն վատ:
Ո՛չ, ես կարծում եմ, որ մեր և Ռուսաստանի հարաբերությունները պետք է լինեն լավ, իմ գնահատմամբ՝ շատ ավելի լավ, քան մենք նախկինում ունեցել ենք»,- ասաց նա:
