Ակունքում ժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Կառավարությունը խրախուսել է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարության որոշումներով՝ մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Միմո թրեյդ» ՍՊԸ ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Կոտայքի մարզի Ակունք համայնքում կառուցել ժամանակակից ջերմոցային համալիր, որտեղ աճեցվելու են վարդեր։

Վարդերը նախատեսվում է իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 436 մլն դրամի ներդրում ջերմոցի ձեռքբերման, 169.8 մլն դրամի ներդրում մոնտաժային և շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 436 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 22 մլն դրամ:

You may also like...