Ստամբուլի նախկին քաղաքապետը դատապարտվել է ազատազրկման
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ, Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դատապարտվել է 1 տարի 8 ամիս ազատազրկման:
Իմամօղլուն դատապարտվել է երկու հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնյայի հասցեին սպառնալիքներ և վիրավորանքներ հնչեցնելու համար:
Նա ձերբակալվել էր ընթացիկ տարվա մարտի 19-ին, իսկ դատավարությունը մեկնարկել էր առանց կալանավորման որոշման:
Վերջինս ձերբակալվել էր «ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» համար հարուցված քրվարույթի շրջանակներում, սակայն դատապարտվել՝ հանրային պաշտոն զբաղեցրած անձին վիրավորելու համար:
