Հայ-չինական համագործակցությունը նոր թափ կստանա. Ալեն Սիմոնյանն ընդունել է դեսպան Լի Սինվեյին (լուսանկարներ, տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա՝ իրացնելով առկա ամբողջ ներուժը:

Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
