Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը
Արդարադատության նախարար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրբուհի Գալյանի գլխավորությամբ անցկացվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը:
Ինչպես հայտնել են նախարարությունից, նիստի ընթացքում քննարկվել են Ազգային ժողովին վերաբերող սահմանադրական կարգավորումների վերանայմանը առնչվող հարցեր:

Խորհրդի նիստերի անցկացումը կկրի շարունակական բնույթ:
