ՀԾԿՀ-ն վարույթ է հարուցել ՀԷՑ-ի խախտումների մասին Կառավարության հաղորդման հիմքով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից «Ազատությանը» հայտնեցին, թե Կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթն արդեն հարուցվել է:
Հենց այս վարույթն է, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին թույլ է տալիս ժամանակավոր կառավարիչ նշանակել Հայաստանի էլեկտրական ցանցերում:
Հանձնաժողովից տեղեկացրին, որ քիչ անց պաշտոնական գրություն կլինի:
«Ազատության» տեղեկություններով՝ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարչի թեկնածուն երեկ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանն է:
