Իսրայելն ու Սիրիան համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպան Թոմաս Բարաքը։

Բարաքը հրադադարի մասին հայտարարել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության նախաձեռնությունը աջակցություն է ստացել տարածաշրջանի բազմաթիվ երկրների կողմից։

You may also like...