Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում եռօրյա զnրավարժություններ կանցկացնեն
Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) անձնակազմի մասնակցությամբ:
Այս մասին հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի կողմից կազմակերպված ծովային որոնողական-փրկարարական վարժանքները կանցկացվեն Կասպից ծովում՝ հուլիսի 21-ից երեք օր շարունակ:
Այս զորավարժությունները տեղի կունենան իրանական բանակի նավատորմի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի նավատորմի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ», — ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Tasnim-ը պարզաբանել է, որ զորավարժությունների նպատակը ծովային անվտանգության և Կասպյան երկրների նավատորմերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումն է։
