Նեթանյահուն հիվանդանոցում է հայտնվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սննդային թունավորում է ստացել։

Այս մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Բենիամին Նեթանյահուն երեկոյան սննդային թունավորում է ստացել և այդ պատճառով առավոտյան չի մասնակցել կառավարության նիստին։

Բժիշկները հայտնել են, որ վարչապետն իրեն լավ է զգում, բայց նա 3 օր կհանգստանա։

You may also like...