Ռոմանոս Պետրոսյանը կհանդիպի Նարեկ Կարապետյանի հետ

ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում է նախատեսում Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հետ, որի ղեկավարած «Տաշիր գրուպին» է պատկանում ՀԷՑ-ը։

«ՀԷՑ-ը իր կանոնադրությամբ երեք կառավարման մարմին ունի՝ ընդհանուր ժողովը, տնօրենների խորհուրդը և գործադիրը։

Այս նշանակմամբ գործադիր կառավարման բոլոր լիազորություններն անցել են ինձ, և մյուս երկու կառավարման մարմինները ըստ էներգետիկայի մասին օրենքի՝ իրենց որոշումները պետք է համաձայնեցնեն ինձ հետ։

Այսինքն՝ որոշակի աշխատանքային կարգի հարց կա, և միակ պաշտոնյան, որի հետ պիտի այդ մասով աշխատանքային զրույց ունենանք այսօր, տնօրենների խորհրդի նախագահն է։

Չգիտեմ՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ, պիտի այսօր փորձենք աշխատել»,- ասել է նա։

You may also like...