Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է շրջանավարտների ավարտական միջոցառմանը

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։

146.jpg (154 KB)

Այս մասին հայտնում  են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

143.jpg (128 KB)

Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան սպաներ, հյուրեր, ծնողներ։

147.jpg (231 KB)

Հանդիսավոր արարողության ընթացքում ռազմական ակադեմիայի շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները։

144.jpg (120 KB)

Այնուհետև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով շրջանավարտներին ուսումնառությունն ավարտելու առթիվ, նրանց բարի երթ ու անվտանգ ծառայություն է մաղթել։

148.jpg (223 KB)

Ռազմական ակադեմիայի շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

144.jpg (120 KB)

Միջոցառման ավարտին շրջանավարտները հրաժեշտ են տվել ակադեմիայի դրոշին և անցել հանդիսավոր երթով։

You may also like...