Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ընկել է Դաքքայի դպրոցի և քոլեջի վրա. զոհեր և վիրավորներ կան
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում ռազմաօդային ուժերի ուսումնական ինքնաթիռն ընկել է քոլեջի և դպրոցի մասնաշենքերի վրա, որի հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել:
Ավիավթարից հետո խոշոր հրդեհ է բռնկվել:
50-ից ավելի մարդ, այդ թվում՝ երեխաներ, այրվածքներով հոսպիտալացվել են:
Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամմադ Յունուսը հայտարարել է, որ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի պատճառը պարզելու համար:
