Այս պահին Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում. Հունաստանում ՀՀ դեսպան
Ի՞նչ ապագա կունենան Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ։ Ինչպե՞ս եք կարծում, ինչպե՞ս կշարունակվեն դրանք ապագայում։
Հունաստանի Հանրային ռադիոյի և հեռուստատեսության (ERT) լրատվական ծրագրին հյուրընկալված Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը պատասխանելով հարցին՝ նշել է.
«Մեր վարչապետը վերջերս շատ հետաքրքիր մամուլի ասուլիս ունեցավ Հայաստանում, և նույն հարցին՝ կապված Հայաստանի ապագայի հետ Եվրոպական Միությունում, նա ասաց, որ 20 տարի անց ես պատկերացնում է տեսնել Հայաստանը որպես Եվրոպական Միության անդամ։
Իհարկե, դա ժամանակատար գործընթաց է, որին պետք է հետևել: Մեր խորհրդարանն ընդունեց նոր օրենք՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Իհարկե, մենք դեռ չգիտենք, թե ինչպես կզարգանա այս իրավիճակը, բայց Հայաստանն ունի ամբողջ երկրի վերակառուցման նոր օրակարգ, որը շատ հավակնոտ է։
Այս պահին Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են երբևէ ամենաբարձր մակարդակում, և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրականացման փուլում է։ Մոտ է ստորագրման Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը։ Կստորագրվեն նաև նոր համաձայնագրեր։ Մենք ունենք վիզային ռեժիմի ազատականացման գործընթաց՝ ճանապարհորդությունները հեշտացնելու նպատակով։
Բայց ԵՄ հարաբերություններում անկյունաքարը մեր արժեքներն են, մեր ընդհանուր արժեքները։ Դա միայն առևտուր չէ, ինչ-որ բան վաճառելը և մյուսը գնելը չէ, դրանք մեր արժեքներն են։ Հայաստանն ունի նույն արժեքային համակարգը, ինչ եվրոպական երկրները, և պատահական չէ, որ Հայաստանը շարժվում է այս ուղղությամբ»։
