Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ իր ելույթով կիսվելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ սոցիալական ցանցի էջում իր ելույթով կիսվելու համար։
Թրամփն ավելի վաղ իր էջում տարածել է Ալիևի ելույթի այն դրվագը, որտեղ վերջինս շնորհակալություն է հայտնում ԱՄՆ ղեկավարին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ջանքերի համար:
«Ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր սոցիալական ցանցում ԱՄՆ-Ադրբեջան գործընկերության վերաբերյալ իմ ելույթը կիսելու և Շուշիի գլոբալ մեդիա ֆորումում իմ կողմից ներկայացված խաղաղության օրակարգին թե՛ գլոբալ, թե՛ մեր տարածաշրջանում նրա նվիրվածության համար։
Ես կցանկանայի վերահաստատել մեր աջակցությունը նախագահ Թրամփի տեսլականին և նրա ջանքերին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն խթանելու համար։
Մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են ընտանեկան ավանդույթների կարևորությունը, և մենք շարունակում ենք հույս ունենալ, որ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները նրա նախագահության ընթացքում կհասնեն նոր մակարդակի»,- նշել է Ալիևը «X»-ի իր միկրոբլոգում։
Ադրբեջանի նախագահը նաև մաղթել է Թրամփին շարունակական հաջողություններ այս նպատակին հասնելու բոլոր ջանքերում։
