Խափանումներ ArCa համակարգում. սահմանափակվել է քարտային վճարումների ու փոխանցումների հնարավորությունը
Առավոտից ArCa համակարգը խափանումներով է գործում. սահմանափակվել է քարտային վճարումների ու փոխանցումների հնարավորությունը։
Թե ինչ խնդիր է առաջացել համակարգում, ընկերությունից չեն հստակեցնում։
Հայտնում են միայն, թե՝ «առկա են որոշակի խնդիրներ, և մասնագետներն աշխատում են դրանց կարգավորման ուղղությամբ»։
Այս մասին տեղեկացնում է Ազատության կայքը։
