Միքայել Աջապահյանի գործի նախաքննությունն ավարտվել է. վարույթի նյութերը կհանձնվեն դատախազին

Ավարտվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի նախաքննությունը:

Այս մասին հայտնել է Աջապահյանի պաշտպանների թիմը:

Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու:

Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու դատարան:

Ստանալով քրեական գործը՝ դատավորը եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:

Նախնական դատալսումներով՝ առաջին դատական նիստը նշանակելու է վերը նշված որոշման կայացումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:

Նախնական դատալսումների ընթացքում դատարանը քննարկման առարկա է դարձնելու մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու, փոխելու, դրա ժամկետը երկարաձգելու, իսկ եթե խափանման միջոց կիրառված չի եղել, այն կիրառելու հարցը:

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին հրապարակվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվել է 2 ամսով:

You may also like...