Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ. Եղոյան
Ճանապարհի վարձակալության գաղափար ամերիկացրիներն ունեին, բայց մեզ համար ընդունելի չի եղել։
Այս մասին Factor TV–ի եթերում ասել է ՔՊ–ական պատգամավոր Արման Եղոյանը։
«Նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ, ոչ թե ֆունկցիայի իրականացումից ենք վտանգ տեսել, այլ հենց վարձակալությունից։
Այդ տարբերակը մեզ համար ընդունելի չի եղել։
Մտքերի փոխանակում է եղել ամերիկացիների հետ, թեման այդ ուղղությամբ չի շարունակվում, եթե ասել ենք չէ, ուրեմն չէ»,– ասել է Արման Եղոյանը։
