Լեռնային Ղարաբաղում անցած օրերին բռնկված անտառային հրդեհները մարել չի հաջողվում

Լեռնային Ղարաբաղում անցած օրերին բռնկված անտառային հրդեհները մարել չի հաջողվում, APA գործակալության փոխանցմամբ՝ Աղդամի ևս մեկ հատվածում կրակ է տարածվում։

Ըստ լրատվամիջոցի՝ հրդեհը մարելու նպատակով հրշեջներ են ներգրավվել։

Երեկ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Մարտակերտի և Աղդամի շրջաններում նախօրեին ծագած հրդեհները տեղայնացնել չի հաջողվում։

«Հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտում են բարդ ռելիեֆը և ուժեղ քամին», — հայտարարել էր Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

You may also like...