Lիցքավորումից հետո ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ
Հուլիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վիրավոր 2 քաղաքացու պարեկները նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
