Մարզային հրաշալի բեմերը նորովի բացահայտելու միջոց. Վերին Արտաշատի մշակույթի տունն է. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրաարակել Վերին Արտաշատի մշակույթի տնից։

514248569_24437108352590345_921622579964347674_n.jpg (736 KB)

Լուսանկարներին կից՝ նախարարը գրել է․

«Վերին Արտաշատի մշակույթի տունն է, մեկն այն վայրերից, որտեղ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ՀՀ կառավարության աջակցությամբ իր հարյուրամյակի շրջանակներում մարզային հերթական համերգն անցկացրեց։

Սա նաև մեր մարզային հրաշալի բեմերը նորովի բացահայտելու միջոց է։ Ի դեպ, մշակույթի տունը կառուցվել է Գևորգ Թամանյանի՝ Ալեքսանդր Թամանյանի որդու նախագծով»։

514288516_24437108969256950_3548593038053718962_n.jpg (902 KB)

You may also like...