Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ. Հաջիև

Ադրբեջանը ներկայում աշխատանքներ է տանում խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը:

«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։

Հարավային Կովկասի դեպքում իրավիճակն այլ է՝ այստեղ իրական խաղաղություն է։

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումը կամ սրացումը օրակարգում չէ։ Մնում են միայն առանձին վիճելի հարցեր, ինչը բավականին բնական է։

Հենց դրա համար են դիվանագիտությունն ու երկխոսությունը»,- նշել է նա:

You may also like...